Հղիության արհեստական ընդհատում պարտադրելը կպատժվի ազատազրկմամբ

Ըստ Վրաստանի «Քրեական իրավունքի օրենսգրքում» նախատեսվող օրենքի նախագծի, առանց համաձայնության հղիության արհեստական ընդհատումը կհամարվի հանցագործություն:

Այդ նախագծով` առանց հղի կնոջ նախնական համաձայնության հղիության ընդհատումը կպատժվի ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով։

Նախատեսվում է նաև, որ հղիության արհեստական ընդհատումը եթե մահվան պատճառ դառնահա, ապա ազատազրկման ժամկետը կդառնա 5-9 տարի։

Նախագծի համաձայն, այս արարքը պատժվում է ազատազրկմամբ 9-13 տարի ժամկետով, եթե հղիության արհեստական ընդհատումը կատարվել է անչափահասի, անօգնականի կամ հաշմանդամություն ունեցող անձի առանց նախնական իմացության: