ՀՀ դեսպանը հանդիպել է իշխող խմբակցության նախագահին

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում` նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով։

Տեղեկության համաձայն, ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։