ՀՀ նախագահը Թբիլիսիում հերոսների հուշակոթողին ծաղիկներ է դրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում Թբիլիսիի Հերոսների հրապարակում տեղակայված Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարած հերոսների հուշակոթողին ծաղիկներ է դրել:

Այցի երկրորդ օրվա ընթացքում Սարգսյանը ծրագրում է հանդիպել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Վրաստան է ժամանել նախօրեին: Նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Օրբելիանիի պալատում, ինչից հետո վրաց գործընկերոջ հետ  առանձնազրույց, այնուհետև` ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակության հետ հանդիպում է կայացել։

Նախագահները հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:

Վրաստանը՝ խաղաղության աղավնու դերում. Հայաստանի ու Վրաստանի նախագահների ասուլիսի հիմնական ուղերձները