Հորդառատ անձրև Թբիլիսիում. 60 ահազանգ է ստացվել

Թբիլիսիում առատ տեղումների պատճառով արտակարգ իրավիճակների ծառայություն ավելի քան 60 ահազանգ է ստացվել:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, ահազանգերի մեծ մասը եղել են բնակելի շենքերի և շինությունների առաջին հարկերը ջուր լցվելու վերաբերյալ:

Ներքին գործերի նախարարության հրշեջ փրկարարական ծառայությունն արձագանքել է բոլոր ահազանգերին: Նշվում է, որ ամբողջ գիշեր և այժմ էլ շարունակվում են մաքրման աշխատանքները: