Հրապարակվել է ևս 6 ցուցարարի դատական վճիռը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Ֆիլիշվիլին հրապարակեց նոյեմբերի 18-ին բերման ենթարկվածների ևս վեցի գործերով վճիռները։ Նրանք մեղադրվում են իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու և խուլիգանության մեջ:

Դատարանը Գիգա Մաքարաշվիլիին դատապարտել է 12-օրյա վարչական կալանքի, Իրակլի Նադիրաձեին՝ 13-օրյա վարչական կալանքի, Իրակլի Կաճարավային` 4-օրյա վարչական կալանքի, Դիմիտրի Բիձինաշվիլիին` 13-օրյա վարչական կալանքի, Դավիթ Մժավանաձեին՝ 4-օրյա վարչական կալանքի և Պաատա Սոսանաշվիլի՝ բանավոր նախազգուշացում է տրվել:

Դատավորի որոշմանը հաջորդեց դատարանի դահլիճում հավաքված քաղաքացիների բողոքները:

Նոյեմբերի 18-ին ընդհանուր առմամբ 37 մարդ է ձերբակալվել: Նրանցից 25-ի դատական գործը հետաձգվել է: Լսումների ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նոյեմբերի 20-ին դատավորը կալանավորներին ազատ է արձակել՝ նախքան վերջնական որոշում կայացնելը:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Նոյեմբերի 18-ին ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցուցարարներին, որոնք փակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը: