Հրապարակվել է ուսուցիչների քննությունների 5 առարկայի արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) այսօրվանից սկսել է հրապարակել ուսուցիչների 2022 թվականի առարկայական և մասնագիտական հմտությունների քննությունների արդյունքները:

Այս պահին արդեն հրապարակվել են պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների քննությունների արդյունքները:

Իր արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը:

NAEC-ի փոխանցմամբ՝ բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։