Հրապարակվել է ուսուցիչների քննությունների 6 առարկայի արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է գերմաներեն (I-XII դասարաններ), անգլերեն (I-XII դասարաններ), ռուսերեն (I-XII դասարաններ), ֆրանսերեն (I-XII դասարաններ), վրաց լեզու և գրականություն (VII-XII դասարաններ), վրացերենը որպես երկրորդ լեզու` առարկաների քննության արդյունքները։

Իր արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորը:

NAEC-ի փոխանցմամբ՝ բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։