Հունգարիայի նախագահը Վրաստանում է

Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Հունգարիայի նախագահ Իանոշ Ադերը: Սա Հունգարիայի նախագահի առաջին այցն է Վրաստան:

Վրաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիի խոսքերով, Հունգարիան Վրաստանի բարեկամն է:

«Հունգարիան ակտիվորեն աջակցում է մեզ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: Հունգարիան ակտիվորեն մասնակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը և մեր երկրի տարածքային ամբողջականության աջակիցն է: Նախագահը կայցելի օկուպացիոն գիծ»,- հայտարարել է Խվթիսիաշվիլին: