Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ

2026 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով՝ Վրաստան է այցելել 997 հազար 529 միջազգային զբոսաշրջիկ, ինչը 4%-ով կամ 38 հազար 582-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Տուրիզմի ազգային վարչությունը։

Վարչության փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունների աճի առումով գրանցվել է նոր ռեկորդային ցուցանիշ։

Ընդհանուր առմամբ, առաջին երեք ամսում Վրաստան է այցելել 1 մլն 300 հազար 505 միջազգային ճանապարհորդ, ինչը 2025 թվականի համեմատ նվազել է 1.1%-ով։

Այցելությունների վիճակագրությունն ըստ երկրների.

Ամենաշատ այցելությունները գրանցվել են Թուրքիայից՝ 238 հազար 368։ Թոփ 15 երկրների շարքում, հարևան պետություններից բացի, ներառված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Չինաստանը և Հնդկաստանը։

Եվրամիության երկրներից և Մեծ Բրիտանիայից գրանցվել է ռեկորդային՝ 96 հազար 226 այցելություն (+30.2%)։

Աճի ցուցանիշներն ըստ երկրների.

• Սլովակիա +87.6%

• Իտալիա +70.7%

• Մեծ Բրիտանիա +45.7%

• Իսպանիա +44.4%

• Գերմանիա +37.6%

• Լեհաստան +34.3%

Ռազմավարական շուկաներից գրանցված աճը.

• Կորեայի Հանրապետություն +67.2%

• Չինաստան +48.6%

• Շվեյցարիա +33.7%

• ԱՄՆ +19.3%

Վարչության տեղեկացմամբ՝ Իրանում ընթացող պատերազմը և չեղարկված թռիչքները բացասաբար են անդրադարձել որոշ երկրներից այցելությունների վրա.

• Իրան — 48.8%

• Հնդկաստան — 29.5%

• Իսրայել — 17.5%

Չնայած դրան, Պարսից ծոցի երկրներից ընդհանուր առմամբ գրանցվել է 8.2% աճ.

• Սաուդյան Արաբիա +36.3%

• Բահրեյն +20.9%

• Օման +1.1%

• ԱՄԷ -19.8%

• Քուվեյթ -18.7%

• Կատար -7.4%