Ի՞նչ աջակցություն ունեն կուսակցությունները ընտրություններից 1 շաբաթ առաջ. IPSOS

Mtavari հեռուստաալիքի պատվերով՝ ֆրանսիական IPSOS ընկերության կողմից անցկացրած հարցման համաձայն, եթե հաջորդ շաբաթ տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ապա «Վրացական երազանքի» օգտին կքվեարկի երկրի բնակչության 35 տոկոսը: Երկրորդ տեղում է Միացյալ ազգային շարժումը՝ 30 տոկոսով:

Կուսակցությունների ձայները բաշխվում են հետևյալ կերպ.

Վրացական երազանք — 35%
Միացյալ ազգային շարժում — 30%
Վրաստանի համար — 9%
Եվրոպական Վրաստան — 4%
Ժողովրդի համար — 4%
Լելո — 3%
Երրորդ ուժ — 3%
Լեյբորիստական ​​կուսակցություն — 3%
Գիրչի — Ավելի շատ ազատություն — 2%
Հայրենասերների դաշինք — 2%
Ժամանակն է — 1%
Քաղաքացիներ — 1%
Այլ կուսակցություններ — 3%

IPSOS-ը սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հարցազրույց է վերցրել պատահականորեն ընտրված 1500 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների հետ: Սխալի տվյալների սահմանը +/- 3% է: