«Իմեդի» հեռուստաընկերության եկամուտը գովազդային շուկայում առաջատար է

«Transparency International — Վրաստան» հասարակական կազմակերպությունը հրապարակել է Վրաստանի հեռուստատեսային գովազդի շուկայի ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության համաձայն՝ «Իմեդի» հեռուստաընկերության եկամուտը գովազդից կազմել է 31,1 մլն  լարի, որն ամբողջ գովազդային շուկայի 37 տոկոսն է։ Հետաքրքիր է, որ երկրի քաղաքական գովազդի ամենամեծ հաճախորդն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը հիմնականում իր գովազդները տեղադրում էր «Իմեդի»-ում: Միայն «Վճարովի քաղաքական գովազդ» անվանակարգում հոլդինգը վաստակել է մոտ 800 հազար լարի։

Երկրորդ տեղում ընդդիմադիր Mtavari arkhi հեռուստաալիքն է՝ 11,9 մլն լարի եկամուտով (գովազդային շուկայի 14,3 տոկոսը)։ Այս երկուսին հաջորդում են «Ռուսթավի», «Պիրվելի արխի» և «ֆորմուլա» հեռուստաընկերությունները։