«Իմեդի»-ն նախատեսում է ստեղծել սեփական բանկ

Մեծ Բրիտանիայից պատժամիջոցների ենթարկված (իշխանամետ) «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` ստեղծելու է իր սեփական «Իմեդի բանկը»։

«Իմեդի»-ն հայտնել է, որ բանկը կստեղծվի իրենց նոր հոլդինգային ընկերության՝ հեռուստաընկերության «հավատարիմ ընկերների և հովանավորների» ֆինանսական աջակցությամբ։

«Իմեդի»-ն հայտնել է նաև, որ մի քանի բանկեր պատրաստակամություն են հայտնել բանկային ծառայություններ մատուցել հեռուստաընկերությանը` չնայած հնարավոր դժվարություններին, սակայն իրենք «չեն ցանկանում ճնշման տակ դնել բանկերին հայտնի պատճառով»։

Հիշեցնենք, օրեր առաջ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել վրացական իշխանամետ երկու հեռուստաընկերության՝ Postv-ի և Imedi-ի նկատմամբ՝ ռուսամետ ապատեղեկատվություն տարածելու համար։