Մինչև դեկտեմբերի 1-ը Վրաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակը, իսկ դեկտեմբերի 1-ից որոշ տեղերում սպասվում է անձրև, բարձր լեռներում հնարավոր է ձյուն, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում նոյեմբերի 29-30-ը կպահպանվի տաք և չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 1-ին կլինի ամպամած, անձրևոտ և զով։ Դեկտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +11, +13, +15 աստիճան։