Ինչպե՞ս կաշխատեն առևտրի կենտրոնները փետրվարի 1-ից

Վրաստանի փոխվարչապետ, Ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ միջգերատեսչական խորհրդի ու առևտրի կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ներկայացրել է առևտրի կենտրոնների ու խանութների գործունեության բնույթը:

Փետրվարի մեկից որոշ փոփոխությունների կենթարկվի համակարգը, որ գործում էր ամանորյա տոներին ընդառաջ բացառության կարգով բացված խանութներում:

Այսպիսով, փետրվարի մեկից՝

  • Հնարավոր կլինի փոխել դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված ապրանքը
  • Հնարավոր կլինի օգտվել խանութների հանդերձարաններից
  • Թեթևացված կլինի նաև մեկ քառ մետրի վրա մեկ մարդու տեղաշարժի մոդելը