Ինչպես քվեարկել Վրաստանից Հայաստանի օգտին՝ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում 

Վրաստանից բացի հարևան մյուս երկրները՝ Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, ինչպես նաև Մոլդովան, «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում են։ 

Հայաստանը ներկայացնող Rosa Linn-ի օգտին եզրափակիչ փուլում Վրաստանից կարող եք քվեարկել 95100 կարճ համարին ուղարկելով 08 հերթական համարը։ 

Քվեարկության արժեքը 1 լարի 40 թեթրի է։

Եզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ մայիսի 14-ին, ժամը՝ 21:00-ին։ 

Նշենք, որ Վրացական Circus Mircus խումբը Lock Me In երգով չկարողացավ նվաճել «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչի ուղեգիրը։