Իվանիշվիլին լրագրողներին խոստացել է հարցազրույց տալ

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա օրերին կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Այդ մասին նա լրագրողներին խոստացել է կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Լրագրողներն Իվանիշվիլիին խնդրել են մի շարք հարցերի պատասխանել, այդ թվում գործարար Զազա Օքրուաշվիլիի դեմ մեղադրանքներին, սակայն նա ասել է, որ մի քանի օր հետո կպատասխանի բոլոր հարցերին:

«Կվերադառնամ մի քանի օրից և հարցազրույց կտամ»,-լրագրողներին վստահեցրել է Իվանիշվիլին:

Տեղեկացնենք, որ այսօր իշխող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են նաև կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։