Ջավախեթիի կարտոֆիլը չի բավարարում․ Վրաստանն ավելացրել է ներմուծումը

Վրաստանն ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը նախորդ սեզոնում ոչ բավարար բերքի պատճառով, հաղորդում է EastFruit գյուղատնտեսական միջազգային հարթակը։

Կարտոֆիլի արտադրությունը Սամցխե-Ջավախեթիում, որը այս մշակաբույսի առանցքային շրջանն է Վրաստանում, այս սեզոնին շատ ցածր է եղել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Դեկտեմբերին և հունվարին Վրաստանը ներմուծել է 11 հազար տոննա կարտոֆիլ, ինչն աննախադեպ ծավալ է այս ժամանակահատվածի համար։ Հիմնական մատակարարներն էին Ռուսաստանը և Բելառուսը։

Վրաստանի սեփական սպառման համար սովորաբար պահանջվում է 125 հազար տոննա կարտոֆիլ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից, որն ընդգրկում է սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածը։

Շրջանում վերջին ութ տարվա ընթացքում արտադրված կարտոֆիլի ամենացածր ծավալը կազմում է 100 հազար տոննա՝ 2014 թվականին։

2022 թվականի սեպտեմբերից արդեն ներկրվել է 13 հազար տոննա կարտոֆիլ։ Վերլուծության համաձայն՝ Վրաստանին կպահանջվի ևս առնվազն 12 հազար տոննա կարտոֆիլ։

Ներմուծման գինը՝ ներառյալ ապրանքի ինքնարժեքը, Վրաստան տեղափոխումը և ապահովագրությունը, կազմել է 0,71 լարի/կգ (0,27 դոլար)։ Ինչպես ցույց է տալիս EastFruit-ի գների մոնիտորինգի գործիքը, վրացական կարտոֆիլի մեծածախ գինն այժմ 1,80 կգ-ը 0,68 դոլար է, ինչը 40 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: