Ջվարի մենաստանի մոտ առևտրային տաղավարներ են տեղադրվում

Մցխեթա քաղաքի մոտ, բլրի վրա գտնվող Ջվարի մենաստանի հարակից տարածքի առևտրականների խոսքերով այս պահին տեղադրվում են առևտրային տաղավարներ, հատուկ տեխնիկա է աշխատում:

Ըստ առևտրականների՝ Մցխեթայի քաղաքապետի և վանքի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, և առևտրականներն իրենց գործունեությունը կշարունակեն հունվարի 31-ից:

Հիշեցնենք` հունվարի 14-ին հոգևորականները 2 օրով փակել էին վանքի դռները՝ նշելով, որ տաճարի տարածքում առևտրականների գործունեությունը խոչընդոտում է եկեղեցական ծառայությանը:

Սա լուրջ սկանդալի էր հանգեցրել, քանի որ Ջվարի մենաստանը զբոսաշրջիկների համար ամենահայտնի վայրերից մեկն է:

«Կարծես իրենց տունը լինի, երբ ուզում բացում են, երբ ուզում փակում են վանքը: Քաղաքի մասշտաբով շատերիս համար սա աշխատատեղի է, եկամուտ ենք ստանում, ամենքս մեր գործն ունենք, իսկ եկեղեցին փակելով մենք կտրվում ենք օրվա հացից», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է տեղացի վարորդ Դաթոն: