«Կամավոր». ՆԳՆ-ն նոր նախագիծ է սկսում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսում է նոր նախագիծ, որը ենթադրում է քաղաքացիների մասնակցությունը փրկարարական գործողություններին:

Այսօր Բորջոմի քաղաքում տեղի է ունեցել «Կամավոր» նախագծի շնորհանդեսը: Առաջիկայում կամավորները «Կարմիր խաչի» աջակցությամբ կվերապատրաստվեն, որից հետո անհրաժեշտության դեպքում կներգրավվեն աղետների վնասները վերացնելու գործում: Ծրագրին մասնացկում է շուրջ 300 կամավորական:

2019 թվականին նախագիծը կգործի Սամցխե-Ջավախեթիում, իսկ հաջորդ տարվանից՝ ողջ Վրաստանի տարածքում: