Կառավարության մասնակցությամբ նավահանգստի կառուցումը խիստ բացասական է գնահատում 11 տոկոսը. PMCG

PMCG խորհրդատվական ընկերության վերջին ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում իրենց կողմից հարցված վրացի տնտեսագետների ակնկալիքները բացասական են՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում երկրի տնտեսական վիճակի առումով:

Տնտեսական տարբեր հարցերի շուրջ PMCG-ն հարցազրույց է անցկացրել 60 փորձագետների հետ: Հարցումների շարքում էր կառավարության մասնակցությամբ Անակլիա նավահանգստի կառուցումը։

Վրաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին հայտարարեց, որ կառավարության մասնակցությամբ կմշակվի երկրի համար կարևոր նախագիծ՝ Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցումը։ Մասնավորապես նախատեսվում է, որ նավահանգստի 51 տոկոսը կպատկանի պետությանը, իսկ մյուս մասը մրցույթով կտրվի միջազգային գործընկերներին։

Այս որոշումը տնտեսագետները ուսումնասիրել են ու ըստ այդմ` գնահատել։ Հարցվածների մեծ մասը՝ 39 տոկոսը, չի կողմնորոշվել՝ ինչպես գնահատել այդ որոշումը։ Որոշումը դրական կամ բացասական գնահատող տնտեսագետների տեսակետները հավասար են՝ 17-ական տոկոս։ Նշենք, որ հարցված տնտեսագետներից ոչ մեկը որոշումը շատ դրական չի գնահատում, իսկ 11 տոկոսը խիստ բացասական է գնահատում։

Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ