ԿԳՄՍ նախարարությունը տրոհվեց. խորհրդարանը հաստատեց փոփոխությունը

Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունը տրոհվեց և այսուհետ կառավարությունում մեկի փոխարեն կլինի երկու նախարարություն՝ Կրթության, գիտության և Մշակույթի, սպորտի և երիտասարդության:

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության նախաձեռնությունը, ինչը նշանակում է, որ այսուհետ Վրաստանում կգործի 11 նախարարություն և 1 պետնախարարի ապարատ: Նորաստեղծ նախարարության ղեկավարի թեկնածուն դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, նախարարությունների միավորման գաղափարը Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեինն էր, ում առաջարկությամբ 2018 թվականին փոքր կառավարության հասկացության շրջանակներում նախարարությունները միավորվեցին: Բարեփոխումից 2 տարի անց կառավարությունը եկավ եզրակացության, որ գերատեսչությունները պետք է նորից առանձնան: