Իշխանությունը մերժում է Եվրոպային. նախագահը՝ «ռուսական օրենքի» մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։ Այս մասին նա հայտարարել է իր վարչակազմում կայացած ճեպազրույցում։

««Վրացական երազանքը» իր հայտարարությունը շատ հստակ արեց, «ոչ» ասաց Եվրոպային… Հստակ մերժում տվեց բոլոր հնարավոր հարցերին, որոնք պայմանավորում են մեր վաղվա օրը և բանակցությունների բացումը (ԵՄ-ին անդամակցելու հաջորդ փուլը բանակցությունների մեկնարկն է- հեղ.)… «Վրացական երազանքը» զբաղվում է մեր եվրոպական ճանապարհի և մեր ապագայի սաբոտաժով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այսօր հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա է հայտարարել՝ ընդդեմ օրինագծի շրջանառության։

Իշխանությունը «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` օգուտ քաղելու խառնաշփոթից. սրանով իսկ սաբոտաժի են ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը