Էլիսաշվիլին այսօր կսկսի աշխատանքը խորհրդարանում

«Քաղաքացիներ» կուսակցության անդամներ Ալեկո Էլիսաշվիլին ու Լևան Իոսելիանին խորհրդարանում աշխտանքը կմեկնարկեն այսօր:

Էլիսաշվիլին ու Իոսելիանին կմասնակցեն տասներորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստին:

Այսօր՝ փետրվարի 2-ին, պարզ կդառնա նաև, թե ինչ որոշում  է կայացրել իշխող կուսակցությունն ընդդիմադիրների մանդատների հետ կապված:

Հիշեցնենք, օրեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կնքած համաձայնագրի համաձայն, ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավորները մտնում են խորհրդարան, փոխարենը՝ «Վրացական երազանքը» համաձայնել է փոխել ընտրությունների համակարգն ու մատի նշանավորման փոխարեն մատնահետքի տպման համակարգ է ներմուծելու: Խորհրդարանն այդ փոփոխությունը գրանցելու է մինչև մարտի մեկը, իսկ ընդունելու՝ մինչև մայիսի մեկը:

Էլիսաշվիլին նշել է, որ պայմանը չկատարելու դեպքում, ինքն ու կուսակցության անդամ Լևան Իոսելիանին կդադարեցնեն խորհրդարանում իրենց գործունեությունը:

Ըստ Էլիսաշվիլիի՝ նրանք խորհրդարան են մտել միայն այս համաձայնության համար: