ԿԳՆ-ն շուրջ 2 մլն լարի կծախսի դպրոցների վերականգնումը գովազդելու համար

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը նախատեսում է գրեթե 2 մլն լարի ծախսել դպրոցների վերականգնման և ուսումնական հաստատությունների կառուցման վերաբերյալ հաղորդակցման/գովազդային արշավի նպատակով։

Նախարարությունը մտադիր է այս ծառայությունը ձեռք բերել առանց մրցույթի։

2 մլն լարիով նախատեսվում է.

  • գովազդային արշավի հայեցակարգի ստեղծում,
  • գրաֆիկական տեղեկատվական օղակների արտադրություն,
  • պատկերային տեսանյութերի պատրաստում,
  • արտաքին գովազդի տեղադրում,
  • թվային մարքեթինգային ռազմավարության մշակում,
  • կապի հարթակի (ստեղծում),
  • մեդիա պլանավորում։

«Սկզբունքորեն կարևոր է մինչև 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկը երկու ուղղություններով էլ ակտիվ հաղորդակցման քարոզարշավ իրականացնել՝ հանրությանը իրազեկելու համար։ Նշված քարոզարշավը պետք է իրականացվի կարճ ժամկետում, քանի որ փոփոխությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը և դրա իրազեկումը դրական ազդեցություն կունենան Վրաստանի կառավարության ու ԿԳ նախարարության կողմից նախատեսվող նախագծերի և պետական ​​ծրագրերի արդյունքների վրա»,- նշված է նախարարության առանց մրցույթի գնման փաստաթղթում:

Գնումների գործակալությանն ուղղված նամակում նախարարությունը նշել է, որ Թբիլիսիում ու մարզերում իրականացվում են 720 դպրոցի վերականգնում, 80 դպրոցի կառուցում. ծրագրից կօգտվի ավելի քան 230 հազար աշակերտ։

Ի դեպ, 1մլն 963 հազար 874 լարիի ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթի ընտրվել է երկու ընկերություն.

  • WINDFORS GEORGIA ընկերությունը կստանա 879 հազար 547 լարի, թեև տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններից ստացել է ավելի քան մեկ միլիոն լարիի պայմանագրեր,
  • «Ստուդիա մետրո»-ն այժմ կստանա 985 հազար 300 լարի, թեև ավարտել է նաև ավելի քան 1 մլն լարիի պայմանագրերը։