Քաղաքապետարանը հերքում է Կալաձեին վիրավորելու համար առաքիչին տուգանելու լուրը

Մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանը սուտ է որակում մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի` դատարանն ընկերություններից մեկի առաքիչին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին սոցցանցում վիրավորելու համար տուգանել է 2 000 լարիով:

Ըստ քաղաքապետարանի՝ տարածած տեղեկությունը կատարյալ սուտ է և հանրությանը ապատեղեկացնելու նպատակ է հետապնդում։

Քաղաքապետարանի պնդմամբ՝ երեկ հրապարակված պատմությունն իրականում տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին և կապված է եղել այն բանի հետ, որ նշված անձի նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել հանրային տարածքում հայհոյելու և իրավապահ մարմինների աշխատակիցներին չհնազանդվելու հոդվածներով։

«Հոդվածը՝ «Առաքիչը TikTok-ում հայհոյել է Կալաձեին» վերնագրով. դատարանը նրան տուգանել է 2 հազար լարիով», տարածվել է նաև սոցցանցերում, ինչը առաջացրել է օգտատերերի վրդովմունքը։ Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության դիմումի հիման վրա հոդվածի վերնագիրը հետագայում փոքր-ինչ շտկվել է։

Ինչպես պարզվեց, պատմությունը, որի մասին երեկ լրատվամիջոցները հայտնել են հանրությանը, տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Նշված անձի նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել 166, 173 հոդվածներով, ինչը նշանակում է հանրային տարածքում հայհոյել և իրավապահներին չենթարկվել։ Համապատասխանաբար դատարանը տուգանել է նրան»,- նշված է հայտարարության մեջ։

Քաղաքապետարանի պնդմամբ՝ ընդգծումը, թե երիտասարդը տուգանվել է միայն Թբիլիսիի քաղաքապետի հասցեին անպարկեշտ խոսքերի պատճառով՝ կատարյալ սուտ, հերթական սադրանք է կոնկրետ լրատվամիջոցների կողմից և Կախա Կալաձեի հեղինակությունը վնասելու փորձ.

«Մենք կոչ ենք անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարգել իրենց մասնագիտությունն ու հասարակությանը, որն իրենցից ոչ թե կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվություն է ակնկալում, այլ իրական փաստեր։

Այստեղ բոլորին հիշեցնում ենք, որ զրպարտությունը հանցագործություն է, որը պատժվում է օրենքով»:

Երկու հազար լարի տուգանք ոստիկաններին ու Կալաձեին հայհոյելու համար