Նախագահը ներում է շնորհել Նիկա Գվարամիային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային։

Այդ որոշման մասին Զուրաբիշվիլին հայտարարել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։

Հիշեցնենք՝  2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։

Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։

Նշենք, որ 2019-ից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Գվարամիայի ազատազրկմանն անդրադարձան մի շարք կազմակերպություններ և քաղաքական գործիչներ:

Կարդացեք նաև՝

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը