Քաղաքապետարանը սկսում է Ծերեթելիի պողոտայի բարեկարգումը

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում է Ծերեթելիի պողոտայի բարեկարգումը և արդեն հայտարարել է նախագծման ու շինարարության պետական ​​գնումների մասին։

Առկա տեղեկություններով՝ բարեկարգման աշխատանքները կիրականացվեն 3 փուլով, և պողոտայի լիակատար վերականգնման համար հայտարարվել է 3 մրցույթ։

Փաստաթղթերի համաձայն՝ առաջին մրցույթը ներառում է Սամտրեդիայի փողոցից մինչև Դիդուբեի կամուրջ ընկած հատվածը։ Գնման նախահաշվային արժեքը կազմում է 5 մլն 515 հազար 779 լարի։

Երկրորդ հատվածը Գվետաձեի փողոցից մինչև Սամտրեդիի փողոցն է, այստեղ գնման գնահատված արժեքը 8 մլն 592 հազար 298 լարի է։ Երրորդը՝ Ցաբաձեի փողոցից մինչև Գվետաձեի փողոց, որի բարեկարգման աշխատանքների նախագծման և շինարարության պետական ​​գնման նախահաշվային արժեքը կազմում է 6 մլն 075 հազար 237 լարի։

Ըստ մրցույթային փաստաթղթի՝ երեք դեպքում էլ մրցույթին մասնակցելու հայտերը կընդունվեն հունվարի 1-ից մինչև հունվարի 6-ը։ Ընդհանուր առմամբ, Ծերեթելիի պողոտայի բարեկարգման համար քաղաքապետարանի ծախսը կկազմի 20 մլն 183 հազար 314 լարի։