Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին դադարեցվել է 1426 մարդու Վրաստանի քաղաքացիությունը` 166-ով պակաս 2024 թվականի ցուցանիշից (1592):
Ըստ ծառայության տվյալների՝ մեծամասնությունը՝ գրեթե 45%-ը, ընտրությունը կատարել է հօգուտ ռուսական անձնագրի։ Մասնավորապես, հօգուտ Ռուսաստանի քաղաքացիության վրացական անձնագրից հրաժարվել է 639 մարդ։
Տասնյակն ըստ երկրների բաշխվել է հետևյալ կերպ.
• Ռուսաստանի Դաշնություն – 639
• Հունաստան – 203
• Թուրքիա – 121
• Իսրայել – 81
• Ուկրաինա – 41
• ԱՄՆ – 39
• Հայաստան – 37
• Գերմանիա – 28
• Միացյալ Թագավորություն – 11
• Ադրբեջան – 10
Մնացած այլ երկրների քաղաքացիություն ստանալու նպատակով Վրաստանի անձնագրից հրաժարվել է 164 մարդ։
Ըստ վիճակագրական տվյալների` վերջին 11 տարում դադարեցվել է 28 հազար 744 մարդու Վրաստանի քաղաքացիություն։
Տարեկան վիճակագրությունը (2015-2025 թթ.).
• 2015 – 5341
• 2016 – 3108
• 2017 – 3282
• 2018 – 2323
• 2019 – 2135
• 2020 – 1160
• 2021 – 1740
• 2022 – 2881
• 2023 – 3756
• 2024 – 1592
• 2025 – 1426։