Քոբուլիան հերքում է պաշտոնից հեռանալու մասին տարածված լուրերը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան հերքել է իր` պաշտոնից հեռանալու մասին տարածված լուրերը:

Կառավարության փոփոխության հետ կապված հարցին Քոբուլիան պատասխանել է, որ շարունակելու է պաշտոնավարել:

«Ինչպես տեսնում եք` աշխատում եմ»,- հայտարարել է Քոբուլիան:

Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն, կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում ու նախարարներից մեկը, որը հնարավոր է հեռանա, հենց Քոբուլիան է: