Քութայիսիում հեղեղումներ են

Հորդառատ անձրևը Քութայիսիում խնդիրներ է ստեղծել: Ուշ երեկոյան տեղացած առատ տեղումների հետևանքով տների առաջին հարկերը հեղեղվել են։

Ծերեթելիի և Բուկիայի փողոցներում ջրհեղեղի հետևանքով տներում վնասվել են տեխնիկան, կահույքը և կենցաղային իրերը։ Ջուրը խնդիրներ է ստեղծել նաև այլ փողոցներում։ Ջրով են լցվել ճանապարհներն ու մայթերը։

Առատ տեղումների պատճառով վնասվել է նաև Քութայիսիի Արդարադատության տան ենթակառուցվածքը, ինչի պատճառով այդտեղ ծառայությունները ժամանակավորապես դադարեցվել են: