Ավլաբարի մետրոյի վերականգնման աշխատանքը երկարաձգվել է

Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) մետրոյի վերականգնման աշխատանքը, որ պետք է ավարտվեր երեկ՝ հուլիսի 16-ին, երկարացվել է 8 ամսով։ Աշխատանքն իրականացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող ընկերություններից «Բադա գրուպ»-ը:

Հուլիսի 12-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Ավլաբարի մետրոյի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ կայանի կամարային կառույցի պարագծի երկաթբետոնե կոնսոլը վթարային է:

Նրա խոսքով, մի քանի փորձագիտական ​​ուսումնասիրություններ են կատարվել, կազմվել է ապամոնտաժման մանրամասն նախագիծ, որն ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրո։ Ըստ վահանակի ապամոնտաժման առանձնահատկությունների՝ հնարավոր է, որ անհրաժեշտ լինի երկու շաբաթով փակել մետրոյի «Ավլաբարի» կայարանը։

Ի դեպ, «Բադա գրուպ» ընկերության տնօրենը 60 հազար լարի է նվիրաբերել իշխող կուսակցությանը։ Քաղաքապետարանն ընկերության հետ առանց մրցույթի 4,2 մլն լարիի պայմանագիր է կնքել։ Նրա սեփականատերը՝ Բաչանա Ադամիան, ունի մի քանի այլ ընկերություններ, որոնք պարզեցված եղանակով, ընդհանուր առմամբ, կատարել են ավելի քան 100 գնումներ։

Ընդդիմությունը վերականգնողական աշխատանքների երկարաձգումը կապում է կոռուպցիոն գործարքի հետ: