Վրաստանի բնակչության մեծ մասը չի ճանաչում իր մեծամասնական պատգամավորին. NDI

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի հարցված բնակիչների մեծ մասը չգիտի, թե ով է իր մեծամասնական պատգամավորը Վրաստանի խորհրդարանում:

Հարցին՝ «Ո՞վ է Ձեր մեծամասնական պատգամավորը Վրաստանի խորհրդարանում», հարցվածների 26 տոկոսը ճիշտ պատասխան է տվել, 14 տոկոսը՝ սխալ, 59-ը՝ չգիտի:

Հիշեցնենք, հետազոտական աշխատանքներն իրականացվել են նոյեմբերի 29-ից դեկտեմբերի19-ն ընկած ժամանակահատվածում՝ Վրաստանի ամբողջ տարածքում (չհաշված բռնազավթված տարածքները): Անցկացվել է 2,298 դեմ առ դեմ հարցազրույց:

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: Հետազոտությունը Վրաստանում անցկացնում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստան (CRRC)  կազմակերպությունը: Աշխատանքային ճշգրտության սահմանը +/- 1.9 տոկոս է:

Թողնել պատասխան