Կկառուցվեն 2300 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայաններ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում կրկին խոսել է Վրաստանում էներգետիկայի ոլորտում նախատեսվող ներդրումների մասին։

Ըստ նրա՝ մինչև տարեվերջ կհայտարարվեն 1500 մեգավատտ հզորությամբ ծրագրի մրցույթի և լրացուցիչ 800 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ արդեն ստորագրված հուշագրերի մասին։

«2023 թվականին մենք կգործարկենք նաև լրացուցիչ մեգավատտ նախագծեր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, 2023 թվականին ուշադրության կենտրոնում կլինեն հիդրոէլեկտրակայանները, հողմային ու արևային էլեկտրակայանները և ջերմաէլեկտրակայանները։ Նաև հավելել է՝ նոր ՋԷԿ-երից հնարավոր է ստանալ 600 մեգավատտ հզորություն։