Կորոնավիրուսը Վրաստանում. 10 մարդ մահացել է. Օրվա ցուցանիշը` 0.89%

Վրաստանում նախօրեին ևս 248 նոր դեպք է հաստատվել: 27 800 թեստ է արվել: Այս կերպ` օրվա այսպես ասած` հայտնաբերելիության ցուցանիշը կազմել է 0,89%, վերջին 2 շաբաթվանը` 1,96%, վերջին 7 օրվանը` 1,55%:

Երկրում պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը դարձավ  270 758:

Վերջին օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերի 52% -ը բաժին է ընկնում Թբիլիսիին` 129,

Իմերեթի` 31

Սամեգրելո Զեմո Սվանեթի` 17

Կախեթի, Աջարիա` 16-ական

Շիդա Քարթլի`  14

Քվեմո Քարթլի` 8

Գուրիա` 6

Քվեմո Սվանեթի` 3

Մցխեթա Մթիանեթի` 7

Սամցխե-Ջավախք` 1

Մահացել է ևս 10 մարդ, կորոնավիրուսով պայմանավորված մահերի ընդհանուր քանակը` 3 510: Ապաքինվել է 525 մարդ, ապաքինվածներն ընդհանուր`  265 114 են:

Երկրում  2 108 ակտիվ դեպք կա,  1 472 պացիենտ (70%) հիվանդանոցային բուժում է ստանում,  465-ը (22%) ` տնային:

Ծանր հիվանդների թիվը 255 է,  91-ին արհեստական շնչառության սարք է միացված: