Լարսը բաց է

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (15:00-ի դրությամբ)  վերականգնվել է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն ընթանում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

«Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի (բացի վարորդի նստատեղից) ուղևորներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելներում ընթանում է միակողմանի:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից: