Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 11-ի տվյալները

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 543 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 633 433-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 198 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 551 376։

Վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 16 505:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 15.58%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 17.68%, վերջին 7 օրվանը՝ 15.09%: