Վրաստանում դրսում 5 և ավելի մարդու ներկայության դեպքում դիմակը պարտադիր կլինի

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնից հայտնում են` բաց տարածքներում դիմակ կրելը որոշ դեպքերում կրկին պարտադիր կդառնա:

Կորոնավիրուսի` վերջին օրերի անհանգստացնող վիճակագրությունը ստիպել է վերանայել որոշ մեղմացումներ: Օրինակ` այսուհետ բաց տարածքում ևս դիմակ կրելը պարտադիր կլինի, եթե մի տեղում 5 և ավելի մարդ կա: Բացի այդ` կենտրոնն առաջարկում է, որ կառավարությունը սկսի դիմել ավելի խիստ մեթոդների:

Հիշեցնենք`  բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը վերացվել էր  հունիսի 22-ին: Հունիսի 24-ին կառավարությունը համաներում հայտարարեց կարանտինի և դիմակի ռեժիմի խախտման վարչական տուգանքների  համար:  Այսօր Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ նման համաներում այլևս  «չի կրկնվի»: