Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 24

Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 443 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 438 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 051 թեստավորում, որից 11 825-ը հակամարմինների թեստով, 7226-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 246 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 257 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3463:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,33%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,36%, վերջին 7 օրվանը՝ 2.36%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 213
  • Աջարիա — 15
  • Իմերեթի — 61
  • Քվեմո Քարթլի — 12
  • Շիդա Քարթլի — 37
  • Գուրիա — 26
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 39
  • Կախեթի — 24
  • Մցխեթա Մթիանեթի — 9
  • Սամցխե-Ջավախեթի — 1
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: