Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 21-ի տվյալները

Սեպտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 470 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 598 396-ն են: 

Նախօրեին կատարվել է 34 250 թեստ, որից 22 726-ը՝ հակամարմինների, 11 524-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 243  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 565 773 մարդ:

Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 8 621:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.21%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7.06%, վերջին 7 օրվանը՝ 6.65%։