Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 9-ի տվյալները

Սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 455 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 572 948-ն են: 

Նախօրեին կատարվել է 36 151 թեստ, որից 19 693-ը՝ հակամարմինների, 16 458-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  4 427 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  531 764  մարդ:

Վարակից մահացել է ևս 58 մարդ, ընդհանուր՝ 8 035 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.79%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8.48%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։