Կորոնավիրուսի 15 նոր դեպք Վրաստանում. հունիսի 15-ի տվյալները

Հունիսի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վարակը երկրում հաղթահարել է 704 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 14 է:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 2795  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Եթե օրական գրանցվի 50-70 դեպք, կմտածենք որոշ միջոցներ խստացնելու մասին. Գամղրելիձե