Կորոնավիրուսի հոսպիտալացման մակարդակը նվազել է

Հոսպիտալացման մակարդակը 20%-ից իջել է 4,5%։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Ըստ նախարարի՝ մոբիլիզացված է ավելի քան 8000 մահճակալ, վերջին երկու շաբաթվա ընթացքում զբաղեցվել է 4300-ից 4500-ը, ինչն Ազարաշվիլիի խոսքով դրական գործոն է։

«Այն, որ «օմիկրոնի» դեպքում հոսպիտալացում և դժվարին ընթացք չի լինում, ճիշտ է»,- ասել է Ազարաշվիլին։

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 530 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 22.42%։