Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 17 527 թեստավորում, այդ թվում՝ 13 948-ը հակագեն, 3 579-ը PCR թեստով։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3 115 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 619 274 է։
Երկրում հայտնաբերված վարակի 3 115 նոր դեպքից 1 347-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում.
- Աջարիա՝ 125,
- Իմերեթի՝ 461,
- Քվեմո Քարթլի՝ 153,
- Շիդա Քարթլի՝ 189,
- Գուրիա՝ 178,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 266,
- Կախեթի` 220
- Մցխեթա-Մթիանեթի` 77,
- Սամցխե-Ջավախեթի` 57,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի` 42:
Վրաստանում վարակման ակտիվ դեպքերը 73 351-ն են, նրանցից 3 025-ը բուժվում է հիվանդանոցներում, որից՝
- 1 146-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում,
- 305-ը՝ Աջարիայում,
- 642-ը՝ Իմերեթիում։
Այս փուլում ծանր հիվանդ է 718 քաղաքացի։ Արհեստական շնչառության սարք է միացված 250 քաղաքացու։
Տնային պայմաններում վիրուսից բուժվում է 70 326 քաղաքացի։