Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը «ռազմավարական սխալ է»

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանն այժմ ունի հստակ ճանապարհ, և երբ այդ չափանիշները բավարարվեն, թեկնածուի կարգավիճակը կստանա ինքնաբերաբար:

«Հիմա Վրաստանը հստակ ճանապարհ ունի, հիմա անելիքներ և ժամանակացույց ունեն, ուստի սա կարևոր քայլ է դեպի առաջ։ Շարունակեք աշխատել դրա վրա, դուք ճիշտ ուղու վրա եք», — ասել է Բորելը:

Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգն էլ ասել է, որ Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը «ռազմավարական սխալ» է:

«Դուռը չբացելով՝ ԵՄ-ն գրեթե ստիպում է Վրաստանին այլ ուղղությամբ նայել»,- ասել է Պատրիկ Բերգը։

Ըստ նրա՝ դժվար թե ԵԽ-ն հանձնաժողովից տարբերվող որոշում կայացնի։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի նիստը, որը պետք է վերջնական որոշում կայացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կարգավիճակի վերաբերյալ, կանցկացվի հունիսի 23-24-ը։

Կարդացեք նաև՝

Վստահ եմ՝ թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային. Միշել

ԵՄ գագաթնաժողովին կքննարկվի ասոցացված եռյակի թեկնածության հարցը

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը և Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ են անում ասոցացված եռյակին թեկնածուի կարգավիճակ տալ