Կորոնավիրուսի խթանիչ դոզայով պատվաստման համար նոր կարգ է գործում

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հունիսի 13-ի հրամանով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ խթանիչ (booster) չափաբաժինը թույլատրվում է 50 և բարձր տարիքի բոլոր անձանց։ 

Երկրորդ խթանիչ չափաբաժինը կտրվի նաև 12-49 տարեկան իմունային անբավարարություն ու քրոնիկական հիվանդություններ ունեցողներին: 

12-17 տարիքային խմբում երկրորդ խթանիչ դոզան կատարվում է պատվաստում իրականացնող հաստատություն բժշկի ուղեգրի հիման վրա, իսկ 18-49-ի դեպքում` հիվանդությունը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: