Կվանճախաձեն հանդիպել է ՀՀ նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Հանդիպումը կայացել է մարտի 23-ին։ Կվանճախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ։ Դեսպանության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունների օրակարգը։ Զրուցել են ապագա համագործակցության հեռանկարների և տարածաշրջանի անվտանգության և կայունության զարգացման հարցերի շուրջ։