Լարսում երթևեկությունը վերականգնվել է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է բեռնատարների, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Հիշեցնենք, որ ձյան տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ավելի վաղ փակվել էր բեռնատարների, նաև` կցորդով ու կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։