Լրացուցիչ ուղևորափոխադրումներ՝ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ

Ուղևորահոսքի ավելացման պատճառով «Վրացական երկաթուղին» ապրիլի 16-ին և 17-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։

Թբիլիսիից շարժը՝ 07։00-ին, Բաթումի ժամանումը՝ 12։51-ին։ Բաթումիից շարժը՝ 14։10-ին, Թբիլիսի ժամանումը՝ 19։53-ին։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքէջից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: