Վրաստանի բեռնափոխադրումների ցուցանիշը կրկին նվազել է

Վրաստանի տրանսպորտային միջանցքում բեռնափոխադրումների ծավալը նվազել է: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, այս տարվա առաջին երկու ամիսներին իրականացվել է 5,5 մլն տոննա բեռի տեղափոխում, մինչդեռ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին այս ցուցիչը կազմել է 5,8 մլն տոննա:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ամենամեծ անկումը նկատվել է ավիացիայի ոլորտում: Քաղացիական ավիացիայով 2018 թվականի առաջին երկու ամսում 2,5 մլն տոննա բեռ է տեղափոխվել, մինչդեռ 2017 թվականին 6 մլն տոննա է եղել:

Անկում կա նաև երկաթգծի հունվար-փետրվար ամիսների ցուցանիշում: Այս տարվա առաջին երկու ամսվա տվյալները 0,4 տոկոսով պակաս են 2017 թվականի տվյալ ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների բեռնափոխադրմանը, այս ոլորտը նույն՝ 3,9 մլն տոննա բեռ է տեղափոխել:

Թողնել պատասխան