Մարգվելաշվիլին անընդունելի է համարում մարիխուանայի արտադրությունն ու արտահանումը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր համար անընդունելի է երկրում որևէ տեսակի թմրանյութային միջոցի արտադրությունն ու արտահանումը:

Հրավիրած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ իր համար անհասկանալի է նաև հարցի շուրջ առաջացած աղմուկը:

Երկրի ղեկավարը կարծում է, որ թմրանյութային միջոցներ արտադրողի իմիջը միջազգային ասպարեզում Վրաստանին շատ կվնասի:

«Հանրությունը գիտի և ես նույնպես դա չեմ թաքցնում, որ թմրանյութերի օգտագործման հարցում չեզոք եմ: Համաներում եմ շնորհել թմրանյութ օգտագործելու համար ճաղերի հետևում հայտնված  մի խումբ քաղաքացիների, քանի որ չեմ կարծում, որ նրանք  հանցանք են կատարել: Սակայն, բացարձակ անընդունելի եմ համարում Վրաստանում թմրանյութերի արտադրությունն ու արտահանումը», — հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք, որ մարիխուանայի օրինականացումից (ՍԴ-ի կողմից) հետո խորհրդարան օրինագիծ էր ներկայացվել, որը ենթադրում էր բժշկական և արտադրական նպատակներով Վրաստանից մարիխուանա արտահանել: Հարցի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով օրինագծի մասին քննարկումները հետաձգվել են երկու ամսով: